Ռուս խաղաղապահներն ու բարերարները 1 տոննա մարդասիրական բեռ են փոխանցել Արցախի հանրապետական բժշկական կենտրոնին։
ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ համատեղ մարդասիրական ակցիա են անցկացրել Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում:
Ակցիայի շրջանակում ռուս խաղաղապահները մարդասիրական բեռ՝ 200 տաք ծածկոցներ են հանձնել հանրապետական բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքին՝ մոտ 1 տոննա ընդհանուր քաշով:
«Մինչեւ ցուրտն ընկնելը նախատեսվում է եւս մեկ մարդասիրական ակցիա անցկացնել՝ փոխանցել անընդհատ սնուցման աղբյուրներ եւ ջեռուցիչներ»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Լիտվինովը։
Մարդասիրական բեռը Ռուսաստանից Արցախ է տեղափոխվել ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից։ Տարվա ընթացքում իրականացվել է ավելի քան 226 մարդասիրական միջոցառում, որոնց թվում՝ ավելի քան 80 խոշոր մարդասիրական ակցիաներ բնակավայրերում, դպրոցներում, մանկապարտեզներում եւ տուն-ինտերնատներում, ինչպես նաեւ ավելի քան 100 անգամ հասցեական մարդասիրական օգնություն է ցուցաբերվել հեռավոր շրջաններում՝ Արցախում կողմերի սահմանազատման գծի երկայնքով: