ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Սոչիում բանակցություններ կվարեն նոյեմբերի 26-ին:
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ բանակցություններն ընթանալու են ՌԴ ղեկավարի նախաձեռնությամբ։ Հանդիպումը կապվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հրադադարի եւ եռակողմ հայտարարության ստորագրման մեկ տարվա հետ։
Փաշինյանը, Պուտինը եւ Ալիեւը կնախանշեն Լեռնային Ղարաբաղում կայունությունն ամրապնդելու եւ խաղաղ կյանքի հաստատմանն ուղղված հետագա քայլերը:
Հատուկ ուշադրություն կդարձվի առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման հարցերին:
Բացի եռակողմ հանդիպումից՝ ՌԴ նախագահը Սոչիում նաեւ առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: