ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ ավարտվել են ՀՀ Սյունիքի մարզի Նորավան համայնքի շուրջ 5.5 կմ ճանապարհահատվածի՝ հիմնական ճանապարհի եւ գյուղամիջյան հատվածի վերականգնման աշխատանքները։
Սանոսյանը նշել է, որ իրականացվել են հողային պաստառի եւ ջրահեռացման համակարգի վերականգնում, մայթերի կառուցում, մուտքերի եւ իջատեղերի վերականգնում, ինչպես նաեւ ճանապարհի կահավորում մետաղական արգելափակոցներով եւ անհրաժեշտ նշաններով:
Վերանորոգումն իրականացվել է «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրով։