Վրաստանի շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարարության տվյալներով 2021-ի սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 21-ը Վրաստանից արտահանվել է 3512 տոննա մանդարին՝ 1,6 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ։ Մանդարինի արտահանման ծավալն աճել է 153%-ով, իսկ արտահանման արժեքը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 142%-ով։
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ 2021-ին մանդարին է արտահանվել Ռուսաստան՝ 1703 տոննա, Հայաստան՝ 1346 տոննա, Ուկրաինա՝ 375 տոննա, Ղազախստան՝ 40 տոննա, Սլովենիա՝ 28 տոննա, Ղրղզստան՝ 20 տոննա։
Նախարարության հրապարակած տվյալներով նոյեմբերի սկզբին ամենաշատ մանդարինն արտահանվել է Հայաստան՝ 383 տոննա, որը կազմում է ընդհանուր թվի 80 տոկոսը: