Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը պարզաբանում է պահանջել ՀՀ գլխավոր դատախազից իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ հարուցված քրեական գործով։
Սաշիկ Սուլթանյանին մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ-ի քննիչի կողմից, որը Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակել է որպես ազգային թշնամանքի հարուցում։
Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատապարտել են հայաստանյան իրավապաշտպան կառույցներն ու քաղհասարակության այլ ներկայացուցիչներ, միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպություններ։
Եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով հերթական դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 24-ին՝ 11։00-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում։