Արցախյան վերջին պատերազմի ընթացքում զոհված եւ մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների եւ քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները մեկ ջոկատով իրականացրել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հարավային թեւում՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:
Հայտնաբերվել է եւս երկու աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում 2020-ի նոյեմբերի 13-ից առ այսօր իրականացված որոնողական աշխատանքների եւ ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման ընթացքում տարհանվել է ընդհանուր 1700 աճյուն, որոնց թվում նաեւ քաղաքացիական անձինք են։