Ալեքսանդր Լուկաշենկոյի կառավարության դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթն ուժի մեջ կմտնի նոյեմբերի վերջին։ Սահմանափակումները կազդեն մի շարք ընկերությունների եւ քաղաքացիների վրա։
«Այժմ նպատակը մինչեւ ամսվա վերջը պատժամիջոցներ սահմանելն է»,- հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Էվա-Մարիա Լիյմետսը: Նա ընդգծել է, որ նոր պատժամիջոցները կհամակարգվեն այլ համախոհ երկրների հետ, օրինակ՝ Միացյալ Նահանգներն իր պատժամիջոցները կսահմանի հաջորդ ամսվա սկզբին։
Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը խոստանում են շուտով ավելի խիստ տնտեսական պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ՝ ԵՄ սահմանին միգրացիոն ճգնաժամ ստեղծելու համար:
Բելառուսում ԱՄՆ հատուկ բանագնաց Ջուլի Ֆիշերն ասել է, որ Լուկաշենկոն լիարժեք պատասխանատվություն է կրում ճգնաժամի համար: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն ու Միացյալ Նահանգները հստակեցրել են, որ շուտով ավելի խիստ պատժամիջոցներ են սպասվում: