«Իրական օրակարգ» հաղորդման հյուրը քաղաքագետ Բենիամին Պողոսյանն է, որի հետ զրուցել ենք հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի հատվածում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ռազմական բախումների պատճառների, Ադրբեջանի նպատակների, ինչպես նաեւ Սոչիում եւ Բրյուսելում սպասվող եռակողմ եւ երկկողմ հանդիպումներից ակնկալիքների մասին:
Քաղաքագետը վստահ է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ դեռեւս նոյեմբերի սկզբին կայանալիք հանդիպման չեղարկման կամ հետաձգման հետեւանքով հրահրվեցին ռազմական բախումներ Սյունիքի սահմանին, որից հետո Երեւանը փաստացի համաձայնեց հանդիպել եռակողմ ձեւաչափով Սոչիում նոյեմբերի 26-ին: «Սա նշանակում է՝ ինչ-որ բան Երեւանի համար անընդունելի է եղել այն ժամանակ, սակայն ռազմական բախումներից հետո Երեւանը համաձայնել է հանդիպել»,- նշում է նա: