Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Երեւանում է։ Նրան դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Փոխվարչապետներն օդանավակայանից ուղեւորվել են ՀՀ Կառավարության շենք, որտեղ տեղի կունենա Օվերչուկի հանդիպումը վարչապետ Փաշինյանի հետ։ Երեկոյան Օվերչուկը կմեկնի Երեւանից։
Նախքան Երեւան ժամանելը ՌԴ փոխվարչապետը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ եռակողմ՝ հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի ադրբեջանցի համանախագահ, փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը։
Թարմացում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին եւ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Քննարկվել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաեւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային ուղիների վերականգնման հեռանկարներին եւ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի հունվարի 11-ի հայտարարության շրջանակում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքին: