ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպան Վիկտոր Ռիխտերին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաստատել է իր երկրի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական ջանքերին:
Միրզոյանը դեսպանին է ներկայացրել վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի` Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը եւ շեշտել միջազգային հանրության պատշաճ ու հասցեական արձագանքի կարեւորությունը՝ բացառելու իրավիճակի հետագա լարումն ու Ադրբեջանի կողմից նոր սադրիչ գործողությունները։
Զրուցակիցները կարեւորել են խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական ու համապարփակ կարգավորումը, հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց շուտափույթ վերադարձը: