Աբու Դաբիի Պետական ներդրումային հիմնադրամի ղեկավար Մուհամեդ Հասան աս-Սուվեյդին Անկարայում ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Արաբական Էմիրությունները 10 միլիարդ ԱՄՆ դոլար է հատկացրել Թուրքիայում ներդրումների համար:
Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ նոյեմբերի 24-ին Թուրքիայի եւ ԱՄԷ միջեւ ստորագրվել են մի շարք համաձայնագրեր տարբեր, դրանց թվում՝ առեւտրի, էներգետիկայի եւ շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում համագործակցության վերաբերյալ:
Փաստաթղթերի ստորագրությունը տեղի է ունեցել նախագահական պալատում Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Աբու Դաբիի թագաժառանգ, երկրի Զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի միջեւ բանակցություններից հետո:
Մասնավորապես ֆինանսական ոլորտում համաձայնագրերի ստորագրումը դրական է ազդել թուրքական լիրայի վրա, որն ամրապնդվել է 7 տոկոսով:
Սա 2012-ից ի վեր ԱՄԷ-ից առաջին բարձրաստիճան այցելությունն է Թուրքիա: