Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրենի օգնական Բրյուս Էյլվարդը հայտնել է, որ ԱՀԿ-ն տվյալ փուլում չի կարող ասել՝ հնարավոր կլինի արդյոք մինչեւ տարեվերջ հասնել բոլոր երկրների բնակչության 40 տոկոսի, իսկ արդեն 2022-ի կեսերին՝ 70 տոկոսի պատվաստմանն ընդդեմ կորոնավիրուսի:
Նշելով, որ լավատեսորեն են տրամադրված՝ Էյլվարդը ցավով փաստել է, որ աղքատ երկրներում չեն պատվաստվել անգամ բուժաշխատողներն ու տարեցները, մինչդեռ հարուստ երկրները լրացուցիչ՝ բուստերային պատվաստումների են անցել: Նա առաջնահերթություն է համարել առաջին չափաքանակով պատվաստումը:
ԱՀԿ եվրոպական բյուրոն հայտարարել է, որ չպատվաստված մարդիկ վիրուսի հիմնական տարածողներն են: ԱՀԿ եվրոպական բյուրոն պատվաստվելու իրավունք ունեցողներին հորդորել է օգտվել այդ հնարավորությունից եւ պարտադիր պատվաստվել ամբողջովական չափաքանակով: «Դա հատկապես կարեւոր է առաջնահերթ խմբերի՝ 60 եւ ավելի բարձր տարիքի, ինչպես նաեւ թույլ իմունիտետ ունեցող անձանց համար»,- ընդգծել են բյուրոյում: