Կարեւորը ժամանակակից արվեստի խնդիրներ բարձրացնելն է. այստեղ ես գերադասում եմ մարդուն: Այսինքն՝ այնքան խորանալ, գնալ դեպի ներս, որ ստեղծագործությունը, որը ծնվում է անձնականից, դուրս գա եւ դառնա բոլորինը ինչ-որ չափով: Ես մտածում էի՝ ինչու մեր ֆիլմերը պատերազմի մասին միշտ դրամատիկ են, եւ չի ներկայացվում, օրինակ, այն, որ հրամանատարը, որը չունի արու զավակ, գնում է ճակատ եւ միանգամից մի ջոկատ տղաներ է ունենում եւ հայր լինում նրանց. նման մարդկային թեմաներն ավելի ազդեցիկ կարող են լինել՝ ե՛ւ պատերազմական թեմայի կոնտեքստի մեջ, ե՛ւ մշակութաբանական ավանդույթների տեսանկյունից, եւ զուգահեռ խոսեն պատերազմի մասին: