ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդի հետ:
Ըստ ԱԳՆ-ի՝ Միրզոյանը խոսել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի մասին եւ ներկայացրել դրա հետեւանքով ստեղծված իրավիճակը:
Զրուցակիցները քննարկել են հայ-իսրայելական հարաբերություններն ու հեռանկարները, անդրադարձել նաեւ Սուրբ Հողում հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությանն առնչվող հարցերին։