Կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 25-ի առավոտվա դրությամբ 259 միլիոն 465 հազար 36 է: Վիրուսի տարածման սկզբից ի վեր ՔՈՎԻԴ-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 174 հազար 655 մարդու:
ՔՈՎԻԴ-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2392, Հնդկաստանում՝ 334, Բրազիլիայում՝ 2858 մարդ:
Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ միագումար հայտնաբերվել է ՔՈՎԻԴ-19-ով ախտահարված 48 միլիոն 91 հազար 937 մարդ, կորոնավիրուսը երկրում խլել է 775 հազար 397 մարդու կյանք:
Վարակվածների թվով երկրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ ՔՈՎԻԴ-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 34 միլիոն 544 հազար 882-ի, իսկ ախտահարման հետեւանքով այս երկրում մահացել է 466 հազար 980 մարդ:
Աշխարհում կորոնավիրուսով ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում Բրազիլիան է: Այդ երկրում համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 22 միլիոն 43 հազար 112 հիվանդացած, որոնցից մահացել է 613 հազար 339-ը:
Աշխարհի կարեւոր իրադարձությունների վիճակագրության բնագավառում մասնագիտացած Worldometer պորտալի տվյալներով՝ մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը նոյեմբերի 25-ի առավոտվա դրությամբ կազմել է 666,1: