ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ նոյեմբերի 24-25-ին անցկացվել է հայ-ռուսական համատեղ զորավարժություն:
Զորավարժության շրջանակում զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի, անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները: Բացազատվել են հրամանատարական կետեր ու դիտակետեր:
Հայ-ռուսական զորավարժությունն իրականացվել է հետեւակի մարտական մեքենաների եւ օդուժի ներգրավմամբ, որոնք կրակային խոցման ընթացքում ցուցաբերել են գերազանց արդյունքներ:
Հոկտեմբերի 22–ին էլ անցկացվել էին Հայաստանի եւ Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունները: Մասնակցել են ինչպես Հայաստանի զինված ուժերի հատուկ բանակային կորպուսի, այնպես էլ ռուսական 102-րդ ռազմաբազայի ուժեղացված ստորաբաժանումները: