Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով Ռուսաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության համաժողովում, հայտնել է, որ երկրների թիվը, որտեղ գրանցված է «Սպուտնիկ V»-ն, անընդհատ աճում է։ Նա նշել է, որ Ռուսաստանն ու Հունգարիան պայմանավորվել են պատվաստանյութերի հավաստագրերի փոխադարձ ճանաչման մասին: Մի շարք երկրներ եւս նման պատրաստակամություն են հայտնել:
Պատվաստանյութերի քաղաքականացման մասին վեճերը մինչ օրս շարունակվում են։ Մասնավորապես ԵՄ-ն չի շտապում հավաստագրել ռուսական «Սպուտնիկ V»-ն, թեեւ պատվաստանյութն արդյունավետ ու անվտանգ է ճանաչվել։
«Սպուտնիկ V»-ն գրանցված է ավելի քան 70 պետությունում, ներառյալ մերձավոր արտերկրի հարեւանները։ Ամբողջ աշխարհում «Սպուտնիկ V»-ով պատվաստվել է գրեթե 120 միլիոն մարդ։