Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ նոյեմբերի 25-ին գումարվել է ազգային անվտանգության խորհրդի նիստ:
Քննարկվել են Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպությունների դեմ գործողությունները երկրի ներսում, ինչպես նաեւ Թուրքիայի սահմաններից դուրս: Հետախուզության տրամադրած զեկույցների հիման վրա քննարկվել են նոր ռազմական գործողությունները:
Խոսվել է Արցախում, Արեւելյան Միջերկրականում, Աֆղանստանում, Սիրիայում, Լիբիայում տիրող իրավիճակի մասին: