Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան հայտարարել է, թե «այսօր Ադրբեջանը արդեն վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Հաջորդ փուլում մեր աշխատանքը կրկնապատկվում է։ Մենք պետք է ճշմարտությունը հասցնենք միջազգային հանրությանը»:
Նա հայտարարել է նաեւ, թե «աշխատանքներ են տարվում, որպեսզի հանցագործությունները միջազգային մակարդակով ներկայացվեն Հայաստանի դեմ դատական հայցերի տեսքով»:
Արցախյան վերջին պատերազմից հետո Երեւանն ու Բաքուն դիմել են ՄԻԵԴ եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան։ Միմյանց դեմ Հայաստանի եւ Ադրբեջանի հայցերով Հաագայի դատարանում լսումները տեղի են ունեցել անցած ամիս։ Այդ հայցերով Հաագայի դատարանի որոշումները կհրապարակվեն առաջիկա ամիսներին։