«Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ նոյեմբերի 25-ին անցկացված 24-րդ հեռուստամարաթոնի ընթացքում, նախնական տվյալներով, Լոս Անջելեսում արձանագրվել են 1.235.100 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ խոստում: Հեռուստամարաթոնի միջոցները կուղղվեն Հայաստանի սահմանային համայնքների առողջապահական, սոցիալական, մշակութային, ինչպես նաեւ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը:
Հեռախոսամարաթոնների ընթացքում ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամը հավաքել է 7.861.000 ԱՄՆ դոլար, Ֆրանսիայի տեղական մարմինը՝ 3.990.000 ԱՄՆ դոլար, իսկ Կանադայի տեղական մարմինը՝ 500.000 ԱՄՆ դոլար: Հանգանակությունները շարունակվում են, վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին: