Ամերիկյան «The Washington Post» պարբերականին տված հարցազրույցում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններին եւ փախստականների խնդրին։
Նա նշել է Թուրքիայից ներգաղթյալների հոսքի դադարեցման անհրաժեշտության մասին։
Հունաստանի վարչապետը նշել է, որ չի հասկանում մարդկանց, որոնք Թուրքիային մեղադրելու փոխարեն մեղադրում են Հունաստանին։ «Թուրքիան է խախտում մարդու իրավունքները»,- ընդգծել է Միցոտակիսը։
Անդրադառնալով Արեւելյան Միջերկրականի հարցին՝ Հունաստանի վարչապետն ասել է, որ եթե Թուրքիան հրաժարվի իր ագրեսիվ դիրքորոշումից Էգեյան եւ Արեւելյան Միջերկրական ծովում, դա կնպաստի, որ իրենք նստեն եւ խոսեն տարաձայնությունների մասին։