Ըստ Սերբիայի հանրային հեռուստաընկերության՝ Կոսովոյում աշակերտներ տեղափոխող ավտոբուսի վրա կրակելու հետեւանքով երեք մարդ է զոհվել։ Եվս երկու մարդ վիրավորվել է։ Դեպքը տեղի է ունեցել Դեչանիի մոտակայքում գտնվող Գլոջանե գյուղում։
«Պեչ քաղաքի հիվանդանոցում հաստատել են, որ կրակոցների հետեւանքով մահացել են երկու աշակերտներ եւ ավտոբուսի վարորդը»,- հաղորդել է հեռուստաալիքը: