Ըստ ռուսական «Նովայա գազետա» պարբերականի՝ Գերմանիայում կանցլերի պաշտոնում Անգելա Մերկելի հրաժեշտի արարողության ժամանակ Բունդեսվերի նվագախումբը կատարելու է «գերմանական փանկի մոր»՝ Նինա Հագենի երգը:
Ավանդույթի համաձայն՝ միջոցառման երաժշտական նվագակցությունը կանցլերն ինքն է ընտրել։ Պանկ-ռոքեր Նինա Հեյգենի 1974-ի «You Forgotten the Color Film» (Du hast den Farbfilm vergessen) երգը հիթ է Գերմանիայում։
Անգելա Մերկելն ընտրել է 1950-ականների գերմանացի դերասանուհի եւ երգչուհի Հիլդեգարդ Կնեֆի «Ինձ համար պետք է կարմիր վարդերի անձրեւ գա» (Fur mich soll’s rote Rosen regnen) ստեղծագործությունը: Այս երկու երգերից բացի` Բունդեսվերի նվագախումբը փորձում է նաեւ քրիստոնեական օրհներգը` «Աստված, մենք գովաբանում ենք քեզ» (Großer Gott, wir loben dich):
Կանցլերի պաշտոնից Անգելա Մերկելի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Բեռլինում՝ Գերմանիայի պաշտպանության նախարարության շենքի բակում։ Կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով արարողությանը կմասնակցի 200-ից ոչ ավելի մարդ։