Իրավապաշպան Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կողմից գերեվարված 4 զինծառայողի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է ընդունել։
Ադրբեջանի կողմից նոյեմբերի 16-ին սանձազերծված մարտական գործողությունների ընթացքում գերեվարված եւ անհետ կորած համարվող անձանց հարցով իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանը եւ Սիրանուշ Սահակյանը դիմում էին ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Իրավապաշտպանները առաջնային խնդիր են համարում անձանց ֆիզիկական անձեռնմխելիությունը եւ կյանքը պաշտպանության տակ վերցնելու հարցը:
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ Արտակ Զեյնալյանն ընդգծել է, որ Ադրբեջանին ՄԻԵԴ-ի որոշմամբ մի քանի հարցեր են հղվել, մասնավորապես՝ արդյ՞ոք այդ մարդիկ գերեվարվել են, որտե՞ղ են պահվում, ի՞նչ բժշկական միջամտություններ են արվել, եւ արդյոք նրանց հայրենադարձելու նպատակ ունե՞ն, թե՞ ոչ։