«Իրական օրակարգ» հաղորդման հյուրը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն է, որի հետ զրուցել ենք ուսուցիչների ատեստավորման՝ աղմուկ հանած գործընթացի մասին: Կամավոր ատեստավորմանն ուսուցիչների ցածր մասնակցությունը նա բացատրում է վստահության դեֆիցիտով: Մյուս կողմից հիմնական խնդիրը նա տեսնում է ուսուցչի մասնագիտության հանրային ընկալման մեջ: