Նոյեմբերի 27-ի առավոտյան մի շարք պայթյուններ են տեղի ունեցել սպառազինություն արտադրող ռուսաստանյան խոշոր գործարաններից մեկում՝ Նիժնի Նովգորոդի մարզի Ձերժինսկ քաղաքի Սվերդլովի անվան զինագործարանում։ Պայթյունների հետևանքով կան տուժածներ:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խումբը՝ նախարար Ալեքսանդր Չուպրիյանի գլխավորությամբ, մեկնել է Ձերժինսկ, սակայն նրանց օգնության կարիքը չի զգացվել, քանի որ ժամը 16-ի դրությամբ գործարանում ծագած հրդեհը մարվել է։ Գործարանի գլխավոր տնօրենի տեղակալ Օլեգ Կորպատենկովը հայտնել է, որ այս պահին դժվար է գնահատել պատահարի հասցրած վնասը։
Սվերդլովի անվան գործարանը թողարկում է Ռուսաստանում արտադրվող պայթուցիկ նյութերի ընդհանուր ծավալի մեկ երրորդը։