Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը։
Քննարկվել են Սոչիում Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքներով ստորագրված եռակողմ հայտարարությունն ու ընդհանուր առմամբ եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։ ԱԳ նախարարները քննարկել են նաեւ տարածաշրջանում առկա իրավիճակին, համագործակցության «3+3» հավանական ձեւաչափին վերաբերող հարցեր:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Աշխաբադում ընթացող տնտեսական գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ու Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հանդիպումը։