ԱՄՆ Նյու Յորք նահանգի ղեկավար Քեթի Հոքուլը հայտարարել է նահանգում արտակարգ դրություն մտցնելու մասին: Հրամանագիրը հրապարակվել է նահանգապետի կայքում:
«Նյու Յորքում ներկայում նկատվում է կորոնավիրուսի տարածում այնպիսի արագությամբ, ինչպիսին չէր եղել 2020-ի ապրիլից, եւ քանի որ օրական հոսպիտալացվածների թիվը ավելի քան 300 է, Նյու Յորք նահանգի ամբողջ տարածքում հայտարարվում է արտակարգ դրություն մինչեւ 2022-ի հունվարի 15-ը»,- ասված է նահանգապետի հրամանագրում:
ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեպքերը կրկին ավելանում են՝ օրական հասնելով 92 հազարի: Մեծացել է նաեւ հոսպիտալացվողների ու մահերի թիվը:
Համավարակի սկզբից մինչ օրս Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48.1 միլիոն դեպք, մահերի թիվը 776349 է: Երկու ցուցանիշներով էլ ԱՄՆ-ը ամբողջ աշխարհում առաջին տեղում է: