Ադրբեջանը, Իրանն ու Թուրքմենստանը ստորագրել են գազի տարանցման մասին եռակողմ համաձայնագիր։ Ըստ իրանական լրատվամիջոցների՝ համաձայնագրով նախատեսվում է Թուրքմենստանից Իրանի տարածքով դեպի Ադրբեջան 1,5-2 մլրդ խմ գազ մատակարարել։
Պայմանագիրը կնքվել է Աշխաբադում՝ Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ:
Իրանի նավթի նախարար Ջավադ Օվջին ավելի վաղ Թեհրանում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի հետ բանակցություններից հետո հայտնել էր, որ Թեհրանն ու Բաքուն պայմանավորվել են հարեւան երկրներից, այդ թվում`Թուրքմենստանից, Իրանի տարածքով Ադրբեջան գազի մատակարարման մասին: Հովջին հույս էր հայտնել, որ մոտ ժամանակներս Ադրբեջանի հետ համաձայնագիր կստորագրվի նավթագազային ոլորտում համագործակցության ու Կասպից ծովում նավթի ու գազի հանքավայրերի շահագործման վերաբերյալ: