ՌԴ խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատի մասնագետներն Արցախում կորոնավիրուսի նոր մանրէահիմքի տարածման դեմ ուղղված կանխարգելիչ համալիր միջոցառումներ են անցկացրել։
«Ռուսական խաղաղապահ զորախմբում պլանային կարգով շարունակվում է խաղաղապահների՝ «Սպուտնիկ V» երկբաղադրիչ պատվաստանյութով վերապատվաստումը։ Ներկա պահին վերապատվաստում է անցնում հեռավոր դիտակետերում ծառայող անձնակազմը»,- նշված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Անդրեյ Մարտովը հայտնել է, որ կորոնավիրուսային նոր վարակի առաջացումն ու տարածումը կանխելուն ուղղված միջոցառումներն իրականացվում են ամբողջ ծավալով։ Նա նշել է, որ բոլոր դիտակետերում ջերմաչափման կետեր կան։ Ընդհանուր օգտագործման եւ զինծառայողների տեղակայման տարածքներում ախտահանումն իրականացվում է ամենօրյա ռեժիմով։