Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքավայրի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանքավայրի ղեկավարությունը կփոխհատուցի զոհվածների ընտանիքներին։
Ըստ «ՌԻԱ նովոստիի»՝ զոհերի ընտանիքները կստանան երկումիլիոնական ռուբլի, ինչպես նաեւ մեկական միլիոն ռուբլի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար, որը զոհված հանքափորի խնամքի տակ էր։
Բացի դրանից, ամբողջովին կփակվեն այդ ընտանիքների վարկերը՝ ապառիկ, հիփոթեքային վարկերը։
Զոհվածների երեխաները նաեւ գումար կստանան բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություներում սովորելու համար։
Տուժածները կստանան 500 հազարական ռուբլի։
Վճարումների համար կտրամադրվի ավելի քան 300 միլիոն ռուբլի։