Եվրամիությունը 200 միլիոն եվրո կհատկացնի Լեհաստանին, Լիտվային եւ Լատվիային՝ սահմանների պաշտպանության համար:
Հատկացված միջոցները չեն կարող օգտագործվել սահմանին պարիսպ կառուցելու համար, դրանք կարող են ծառայել միայն ԵՄ սահմանների պաշտպանության հարցում տեխնիկական եւ կադրային աջակցության համար։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը եւս հաստատել է, որ դաշինքը մենակ չի թողնի Բալթյան երկրներին միգրացիոն ճգնաժամի առաջ, որի համար, ինչպես նա նշում է, պատասխանատու են Բելառուսի իշխանությունները։
Լիտվան միգրանտների հոսքին դիմակայելու համար իր միջոցներով ցանկապատներ է անցկացնում Բելառուսի հետ սահմանին՝ օգնություն ակնկալելով Բրյուսելից։
Լիտվայի իշխանությունները սպառնում են փակել Բելառուսի հետ սահմանի անցակետերը, եթե շարունակեն անօրինական ներգաղթյալներ գտնել բեռնատարներում։
Լիտվայի տվյալներով՝ Եվրամիության հետ սահմանին դեռ 7000-15000 միգրանտ կա, միայն Լիտվայի հետ սահմանին՝ մինչեւ 2000։