Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ նոյեմբերի 22-28-ը ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 212 զանգ:
Նոյեմբերի 22-ից վերսկսվել են Արցախյան վերջին պատերազմում զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը շաբաթվա ընթացքում հայտնաբերել է 4 աճյուն: Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել եւ տարհանվել է ընդհանուր 1702 աճյուն:
Տարբեր տեսակների ու տրամաչափերի ռազմամթերքի հայտնաբերման եւ դրանց ոչնչացման աշխատանքների ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ համատեղ ամենօրյա ռեժիմով Արցախի Հանրապետության բոլոր շրջաններում իրականացնում են հետախուզական աշխատանքներ:
Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել եւ վնասազերծվել են հրթիռակասետային 10 ռումբ, գնդիկաբեկորային 1 ավիառումբ, նռնականետի 1 նռնակ եւ 1 արկ: