Երեւանում 254 Մվտ հզորությամբ համակցված շոգե-գազային ցիկլով նոր էլեկտրակայան է բացվել։ Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ Կառավարության ղեկավարը, կառավարության անդամներ, այլ պաշտոնյաներ, «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին։
Ծրագրի իրականացման համար ներդրվել է շուրջ 270 միլիոն դոլար: Շինաշխատանքներում ներգրավվել է 1200 աշխատակից։ Էլեկտրակայանի գործարկումից հետո ստեղծվել է 50 մշտական նոր աշխատատեղ:
Կարգաբերման աշխատանքների ավարտից հետո էլեկտրակայանը ՀՀ էներգետիկ ցանցին է մատակարարելու նման կայանների կողմից արտադրվող ամենաէժան էլեկտրաէներգիան։
Էլեկտրակայանի հիմնարկեքը տեղի է ունեցել 2019-ի հուլիսի 12-ին: