«Ալիք Մեդիան» ներկայացնում է փաստագրական ֆիլմերի շարք՝ «Կարմիր ժամանակներ։ Պատմությունը մեկ գույնով» խորագրով։ Շարքի ութ ֆիլմերը ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացնելու են Հայաստանի խորհրդայնացման հանգամանքները, ստալինյան բռնաճնշումներն ու 1949 թվականի հունիսի 13/14-ի զանգվածային աքսորը, հայկական այլախոհական շարժումները, սոցռեալիզմն ու գրաքննությունը եւ այլ հետաքրքիր, բայց ուշադրությունից դուրս մնացած թեմաներ։
Առաջին ֆիլմում՝ «Ինչու եւ ինչպես խորհրդայնացվեց Հայաստանը», պատմական գիտությունների դոկտոր, «Զորավար Սեպուհ» կենտրոնի հիմնադիր Աշոտ Ներսիսյանը ներկայացնում է Առաջին հանրապետության անկման եւ Հայաստանի խորհրդայնացման պատմությունը։