Հովհաննես Այվազովսկու «Ջենովական աշտարակները Սեւ ծովում» կտավը վաճառվել է Christie’s աճուրդի տան ռուսական արվեստի աճուրդում: 700-900 հազար ֆունտ գնահատված կտավը վաճառվել է 862 հազար 500 ֆունտ ստեռլինգով (1 միլիոն եվրոյով)։
Հայ ծովանկարիչը կտավը ստեղծել է կյանքի վերջին տարիներին։ Մեկուկես մետր լայնությամբ կտավին պատկերված է գիշերային ծովափը նկարչի ծննդավայրի՝ Թեոդոսիայի ամրոցի մոտ։
Ռուսական արվեստի գրեթե ոչ մի խոշոր աճուրդ առանց Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների չի անցնում։ Արվեստագիտության թեկնածու Սերգեյ Ուվարովը նշել է, թե աճուրդի արդյունքները վկայում են, որ արտերկրում Այվազովսկու աշխատանքների պահանջարկը կայուն պահպանվում է անգամ ճգնաժամերի պայմաններում: Նա ընդգծել է, որ 1 միլիոն եվրոն Այվազովսկու համար ռեկորդ չէ։ Ավելի մեծ չափերի ստեղծագործություններ վաճառվել են ավելի բարձր գնով։
Աճուրդի ամենաթանկ վաճառված աշխատանքներն են ամերիկացի աբստրակցիոնիստ Մարկ Ռոտկոյի «Թիվ 7»-ը (82,5 միլիոն դոլար) եւ շվեյցարացի քանդակագործ Ալբերտո Ջակոմետտիի «Քիթը» (78,4 միլիոն դոլար)։