Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ Իշխանասարի գյուղապետ Մարատ Պետրոսյանը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հեռացել են Իշխանասարի շրջանից։ Թե որքան են ադրբեջանցիները հեռացել, գյուղապետը չգիտի: Նրան հայտնի չէ նաեւ՝ արդյոք այդ դիրքերում հայ զինծառայողներ են տեղակայվել։
«Այնտեղ, որտեղ մարտեր էին ընթանում, նրանք էլ չկան»,- ասել է Պետրոսյանը։
Գյուղապետը, մասնավորապես, հաստատել է, որ ադրբեջանցիները հեռացել են Իշխանասար լեռան մի հատվածից, որտեղով նրանք ճանապարհ էին կառուցել։ Գյուղի բնակիչներն ասել են, որ ադրբեջանցիների հեռանալու մասին հայտնի է դարձել երեկ։
Իշխանասարի շրջանից ադրբեջանական զինուժի հեռացման վերաբերյալ ՀՀ իշխանությունները դեռեւս պաշտոնական որևէ հայտարարություն չեն արել: