Պեկինում մեկնարկած «Չինաստան-Աֆրիկա» գագաթնաժողովի ընթացքում Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հայտարարել է, որ Չինաստանը 600 միլիոն չափաքանակ պատվաստանյութ կտրամադրի աֆրիկյան պետություններին՝ խթանելով մայրցամաքում ՔՈՎԻԴ 19-ի դեմ պայքարը։
Եվս 400 միլիոն չափաքանակ Պեկինը կփոխանցի այլ ուղիներով, մասնավորապես չինական պատվաստանյութերի՝ աֆրիկյան գործարաններում արտադրության միջոցով։