Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանն առաջատար է դարձել Վրաստանից ներկրվող արքայանարնջի եւ խուրմայի ծավալներով։
Սեպտեմբերի 1-ից մինչեւ նոյեմբերի 28-ը Հայաստան է ներկրվել 4,1 հազար տոննա խուրմա եւ արքայանարինջ։ Երկրորդ տեղում Ռուսաստանն է 3,5 հազար տոննայով, երրորդ տեղում՝ Ուկրաինան՝ 2,2 հազար տոննայով։
Հայաստանն առաջատարների եռյակում երրորդ տեղում է վրացական պնդուկի գնումների ծավալով։ Այս տարի Վրաստանից Հայաստան է ներկրվել 828 տոննա պնդուկ։ Առաջին տեղում Իտալիան է, երկրորդում՝ Գերմանիան։
Մանդարինի ներկրումներով Հայաստանը երկրորդ տեղում է Ռուսաստանից հետո։ Այս տարի Հայաստանը 1,3 հազար տոննա ցիտրուսային միրգ է գնել Վրաստանից։