Ավստրալիայի խորհրդարանը պատրաստվում է ճանաչել հայերի ցեղասպանությունը: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել: Հայաստանը նման բան չի պահանջել Ավստրալիայից: Հայաստանը կարծես թե պատրաստվում է խոսել թուրքերի հետ: Հենց այստեղ է խնդիրը՝ թուրքերը դեռ չեն պատրաստվում խոսել հայերի հետ, եւ այսպիսի գործողությամբ Ավստրալիան (պետք է ենթադրել՝ հարկ եղած դեպքում նաեւ այլ երկրներ կխոսեն ցեղասպանության ընդունման անհրաժեշտության մասին) թուրքերին հասկացնում է գնալ ընդառաջ հայերին:
Վերջերս ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարեց, որ «Հայաստանը խնդրել է Ռուսաստանի միջնորդությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար»:
Այստեղ փոքրիկ տարընկալում է առաջացնում փաստը, որ թուրքերի հետ երկխոսությունն անհրաժեշտ է Արեւմուտքին, իսկ Հայաստանը Ռուսաստանին է խնդրում միջնորդել: Սա հնարավոր է բացատրել պատերազմից հետո Հայաստանի «խորհրդայնացմամբ», երբ ամեն ինչ արվում է через Մոսկվա:
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը բաց դուռ է Հայաստանի ориентация-ի փոփոխության համար, եւ ռուսները դա գերազանց գիտեն: Դա ուղիղ դուռ է դեպի Արեւմուտք: Եվ այս մասին Հայաստանը խնդրում է Ռուսաստանին: Բայց այդ դռան տեղը այս տարվա ապրիլի 24-ին ցույց է տվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, երբ ԱՄՆ նախագահների ապրիլքսանչորսյան ավանդական ուղերձում ճանաչեց հայերի ցեղասպանությունը: Բայդենը թուրքերին զգուշացրեց, որ պետք է երկխոսել Հայաստանի հետ, քանի որ հակառակ պարագայում այս ճանաչումը կանցնի իրավական բազում ընթացակարգեր՝ Թուրքիայի համար իր ծանր հետեւանքներով:
Սակայն սա Բայդենի միակ քայլը չէ, որով նա Հայաստանի համար դռներ է բացում, որոնք չի կարող բացել Հայաստանը: Հիշո՞ւմ եք Լիլիթ Մակունցի նշանակումը ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Մակունցը Ռուսաստանին որեւէ կերպ հաշիվ չտվող առաջին դեսպանն է Հայաստանից: ԱՄՆ-ը Հայաստանի այս ուղերձը հասկացել է, Հայաստանը նրան հրավիրում է փրկել Ռուսաստանի հետ հյուծիչ բարեկամությունից: Եվ ԱՄՆ-ը անում է հաջորդ քայլը՝ Հայաստանին հրավիրում է մասնակցել Ժողովրդավարության գագաթնաժողովին: Մինչ այդ Բայդենը հայտարարում է, որ ԱՄՆ-ը վճռական է «տեր լինել» ժողովրդավարության ուղին բռնած երկրներին: «Ամերիկան պատրաստ է վերստին իր վրա վերցնել առաջնորդությունն աշխարհում եւ այսուհետ չի վարանելու առավել կոշտ դիրքորոշում բանեցնել ավտորիտար երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի ու Չինաստանի հանդեպ»,- տարեմուտին ասել էր Ջո Բայդենը:
Ես չգիտեմ, թե Հայաստանն ինչքանով է այդ ուղին բռնել, բայց ընտրություններն ուղիղ ցուցիչ են, որ Հայաստանն այդ գծի վրա է: Փաշինյանն ամբողջությամբ Ռուսաստանի կրնկի տակ է, բայց ոչ Հայաստանը: Ես չէի ասի, թե ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է ի հեճուկս Փաշինյանի, բայց ԱՄՆ-ը Թուրքիային՝ այլ լեզվով, մեզ այլ լեզվով հասկացնում է, որ եթե սկսել է, կանգ չի առնի:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: