Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին եւ նրա գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ շարունակելու Հայաստան-ԵՄ կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը:
Տոյվո Կլաարը եւ Փաշինյանը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ:
Քննարկվել են այս տարվա դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի օրակարգին վերաբերող հարցեր: Գագաթնաժողովին նախատեսված է Փաշինյան-Ալիեւի հանդիպումը։