ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից հայտնել են, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ եւ ՌԴ ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող տեղեկատվական համագործակցությանն առնչվող համաձայնագիրը: Պատգամավորները կողմ են քվեարկել օրենքի նախագծին:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշել է, որ 2021-ի մայիսին Մոսկվայում ստորագրված համաձայնագրով տեղեկության փոխանակման հարցում էլեկտրոնային եղանակի կիրառումը կնպաստի երկու պետությունների իրավապահ մարմինների միջեւ գործակցության դյուրացմանը:
«Իրավասու մարմիններն էլեկտրոնային եղանակով միմյանց կտրամադրեն եւ կստանան իրենց վարույթում առկա տեղեկատվությունը: Փոխոստիկանապետի հավաստմամբ` պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն չի փոխանակվելու»,– նշված է հաղորդագրության մեջ։