ՌԴ-ում պաշտոնապես գործարկել են պեկինյան TikTok-ի ռուսական նմանակը՝ «Գազպրոմ-մեդիա» (ԳՊՄ) հոլդինգի՝ ուղղահայաց ձեւաչափով տեսանյութերի Yappy ծառայությունը: Նոյեմբերի 29-ից Yappy հավելվածը հասանելի է դարձել iOS եւ Android հարթակներում:
Yappy հավելվածի մշակմամբ զբաղվում է «Գազպրոմ-մեդիա»-ի կազմում մտնող Ritm Media-ն: IT-նորույթը պատասխանատու է լինելու սոցիալական ցանցերի շուկայի վերջին թրենդների համար եւ թողարկվելու Է UGC-վիդեոստոկի ձեւաչափով՝ ուղղահայաց կարճ տեսանյութերի պահպանմամբ:
Ծառայության շնորհիվ հնարավոր կդառնա ոչ միայն հոլովակներին հետեւելը, այլեւ կոնտենտ ստեղծելը:
Հավելվածի գործարկման մասին «Գազպրոմ-մեդիա»-ի ներկայացուցիչը հայտնել էր դեռ այս տարվա սեպտեմբերի վերջին: Yappy հարթակը շարժական հավելված է ուղղահայաց ձեւաչափով կարճ տեսանյութերի ստեղծման, փոխանակման եւ դիտումների համար:
«Գազպրոմ-մեդիա»-ում խոստացել են հավելվածը նոր գործառույթներով նորացնել օգտատերերի արձագանքների հիման վրա:
TikTok-ի մասին
Պեկինյան ByteDance ընկերությանը պատկանող TikTok-ը Չինաստանում 2016-ից հայտնի է որպես Douyin: TikTok-ը գրասենյակներ ունի Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, Բեռլինում, Դուբայում, Մումբայում, Ջակարտայում, Սեուլում եւ Տոկիոյում։
Այս պահին հավելվածը հասանելի է 150 երկրի ավելի քան 1 միլիարդ օգտատիրոջ։ Չինաստանում, որտեղ հավելվածն ամենատարածվածն է, օգտատերերի 60%-ը 25-44 տարեկան է, իսկ Չինաստանից դուրս օգտատերերի 43%-ը 24 տարեկանից մեծ է:
Sensor Tower հետազոտական ընկերության տվյալներով՝ TikTok-ը Միացյալ Նահանգներում ներբեռնվել է 80 միլիոն անգամ, իսկ ամբողջ աշխարհում՝ 800 միլիոն անգամ:
2018-ի դրությամբ TikTok-ը հասանելի էր ավելի քան 150 շուկաներում և 75 լեզուներով: TikTok-ի նոր օգտատերերի 43%-ը Հնդկաստանից է:
ԱՄՆ-ում TikTok-ի օգտատերերի 52%-ը iPhone է օգտագործում: TikTok-ի օգտատերերի 44%-ը կանայք են, 56%-ը՝ տղամարդիկ:
TikTok-ն օգտագործում է արհեստական բանականություն՝ վերլուծելու համար օգտատերերի հետաքրքրություններն ու նախասիրությունները՝ բովանդակության հետ նրանց փոխազդեցության միջոցով եւ յուրաքանչյուր օգտագործողի համար ցուցաբերելով անհատականացված բովանդակության հոսք։
TikTok-ում անպարկեշտ բառապաշարով երաժշտական հետքերով բազմաթիվ տեսահոլովակներ կան։ Ծառայությունը թույլ բովանդակության չափավորություն ունի։ Ծրագրում տեսանյութ տեղադրելը կարող է հանգեցնել կիբերհետապնդման։