«Սպուտնիկ Արմենիայի»՝ «ՀՀ տարածքի (Խորհրդային Հայաստանի) քանի՞ քառակուսի կիլոմետրն է այս պահին ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ (ներառյալ միջդիրքային տարածք/չեզոք գոտի), եւ արդյոք ճանապարհը հասանելի՞ է հրաձգային եւ ականանետային կրակի համար» հարցին ի պատասխան ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ Երեւան-Գորիս մայրուղու` Սյունիքի մարզի հատվածը Ադրբեջանի զինված ուժերի դիրքերից չի դիտարկվում եւ կրակային միջոցների կիրառման համար հասանելի չէ։
«Երեւան-Գորիս ճանապարհից նվազագույնը ի՞նչ հեռավորության վրա է ադրբեջանական ԶՈՒ-ն (ո՞ր հատվածում), եւ քանի՞ կիլոմետր են նրանք գրավել նոյեմբերի 16-ի մարտերի ընթացքում» հարցին ի պատասխան ՀՀ ՊՆ-ից մեջբերել են նոյեմբերի 23-ի ՀՀ վարչապետի ասուլիսում արված հայտարարությունը, ըստ որի՝ մայիսի 12-ի հայ–ադրբեջանական սահմանային միջադեպից հետո ՀՀ սահմանները փոփոխության չեն ենթարկվել։
Իշխանասարի գյուղապետ Մարատ Պետրոսյանը նոյեմբերի 30-ի առավոտյան հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը հեռացել են Իշխանասար լեռան այն հատվածից, որտեղով նրանք ճանապարհ էին կառուցել։