• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպում Մոսկվայում

Թաթուլ Հակոբյան 23:10 | 30.11.2021
Թաթուլ Հակոբյան 23:10 | 30.11.2021
Mher Grigoryan & Shahin Mustafaev

Դեկտեմբերի առաջին օրը/օրերին Մոսկվայում սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած բարձր մակարդակով բանակցությունների մանրամասները:

«Ալիք Մեդիան» մոսկովյան սպասվող հանդիպման բովանդակության մասին տեղեկություններ է ստացել դիվանագիտական վստահելի աղբյուրներից, սակայն ձեռնպահ է մնում այս պահին հրապարակել ավելին՝ առաջնորդվելով բանակցությունները չվնասելու տրամաբանությամբ:

Այս պահին կարող ենք նշել, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից բացի Ադրբեջանի հետ բանակցություններում ներգրավվելու է Հայաստանից բարձրաստիճան մեկ այլ պաշտոնյա: Այսպիսով՝ տեղի է ունենալու աշխատանքի բաժանում երկու հիմնական ուղղություններով՝ ճանապարհներ-կոմունիկացիաներ-անկլավներ, եւ երկրորդ՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատում-սահմանագծում:

Ընդգծենք նաեւ, որ հայկական կողմին հաջողվել է օրակարգից հեռու պահել միջանցքի մասին թուրք-ադրբեջանական պնդումները: Բաքուն, փոխարենը, փորձում է առաջիկայում ստորագրվելիք փաստաթղթերում ներառել Հայաստան-Ադրբեջան սահմաններին եւ Արցախին վերաբերող կետ:

Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպում, որի ավարտին ընդունվել է եռակողմ հայտարարություն:

Նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիի բանակցություններից հետո Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հետ նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ընդգծելով, որ հաջողվել է համաձայնության գալ երեք առանցքային հարցերի շուրջ։

Դրանցից մեկն, ըստ Ռուսաստանի նախագահի, վերաբերում է տարածաշրջանի ապաշրջափակմանն ու տրանսպորտային կապերի բացմանը, որի մանրամասները կհայտարարեն այս հարցով զբաղվող փոխվարչապետները հաջորդ շաբաթ՝ Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ։

Բացի այդ, ըստ Պուտինի, համաձայնություն է ձեռք բերվել նաեւ հումանիտար հարցերով, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման համար մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ։

Թաթուլ Հակոբյան
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արոնյանը հանդես կգա ԱՄՆ դրոշի տակ
հաջորդը
Երեւանին եւ Բաքվին հորդորել է բանակցել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն