Հունաստանի եւ Կիպրոսի Հանրապետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտնել է, որ միջնադարի հայ մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան, երաժշտագետ, երգահան Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ընթացքում ընդգրկվել է Հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների օրացույցում՝ 2022-2023 երկամյակի համար:
Հայտին աջակցել են Կիպրոսը, Իտալիան, Հունաստանը եւ Սիրիայի Արաբական Հանրապետությունը:
Դեսպանությունը նշել է, որ այդ ժամանակահատվածում Ներսես Շնորհալուն նվիրված միջոցառումներ կկազմակերպի։