Ըստ «Սպուտնիկ Ադրբեջանի»՝ ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Լյուկ Պյեր Դեւինը հայտնել է, որ դեկտեմբերի 2-ին Շվեդիայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Դեկտեմբերի 1-ին Շվեդիա մեկնած ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը այցի շրջանակում կմասնակցի ԵԱՀԿ արտգործնախարարների 28-րդ հանդիպմանը։
Ստոկհոլմում Միրզոյանը նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա։