Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը որոշակի ջանքեր է ներդնում հակամարտությունների հետևանքով ստեղծված ճգնաժամերի կարգավորման գործում։
Դրանց թվում ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նշել է ահաբեկիչների ջախջախմանն ու Սիրիայում քաղաքական երկխոսության առաջմղմանն ուղղված քայլերը:
Սերգեյ Լավրովը առանձնապես կարեւորել է Ռուսաստանի առանցքային դերը Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ վիճելի հարցերին կայուն լուծումներ գտնելու գործում: