Ըստ աֆղանական Aamaj News գործակալության՝ Իրանի եւ Աֆղանստանի սահմանին իրանցի սահմանապահների եւ «Թալիբան»-ի զինյալների միջեւ ծանր տեխնիկայի կիրառմամբ բախումներ են եղել:
«Թալիբանի» ներկայացուցիչները տեղի բնակիչներից պահանջել են լքել իրենց տները։ Երկու կողմերն էլ հրետանի են կիրառել։
Ավելի վաղ թալիբների վերահսկողության տակ Իրանի մի քանի հսկիչ անցակետերի անցնելու մասին լուրեր էին տարածվել: Սակայն ավելի ուշ իրանական Tansim լրատվական գործակալությունը լուրը հերքել է՝ հայտնելով, որ անցակետեր գրավելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Գործակալության պնդմամբ՝ բախումների պատճառը իրանցի գյուղացիներն են եղել, որոնք, իբր, խախտել են Աֆղանստանի հետ Իրանի սահմանը:
Դեկտեմբերի 1-ին իրանցի մի քանի գյուղացի հատել են Աֆղանստանի հետ սահմանին՝ մաքսանենգության դեմ պայքարի շրջանակում Իրանի իշխանությունների կառուցած պատնեշները: Թալիբները, կարծելով, թե գյուղացիները խախտել են սահմանը, կրակ են բացել նրանց ուղղությամբ։
Իրանական Tansim-ը հայտնել է նաեւ, որ իրանցի սահմանապահների համապատասխան արձագանքից հետո բախումները դադարել են, եւ Թեհրանը «Թալիբանի» նկատմամբ իրավիճակի առնչությամբ հավակնություններ չունի: