Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի նիստերը կշարունակվեն մոտակա օրերին:
Եռակողմ աշխատանքային խումբը ստեղծվել է տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային բոլոր ուղիներն ապաշրջափակելու նպատակով:
Մհեր Գրիգորյանի ղեկավարած պատվիրակությունը Մոսկվայում կլինի դեկտեմբերի 1-3-ը, որտեղ կմասնակցի նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին, ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, Երկրորդ Եվրասիական համագումարին: